Սիրիայում թողարկվել են նոր թղթադրամներ առանց երկու զրոյի և երկու Ասադների պատկերի
Սիրիայի իշխանությունները հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացրել են թողարկված նոր թղթադրամները, որոնց վրայից հանվել են Հաֆեզ և Բաշար Ասադների դիմանկարները, ինչպես նաև երկու զրոները։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Սիրիայի Կենտրոնական բանկը որոշել է նաև ներդնել անվանական արժեք, ինչի արդյունքում ամենափոքր անվանական արժեքը, որի վրա նախկինում պատկերված էր Հաֆեզ ալ-Ասադի դիմանկարը, կլինի 10 լիրա, այլ ոչ թե 1000։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոր տարում։ Կենտրոնական բանկը նախատեսում է թղթադրամների փոխարինումն ավարտել 90 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան, ով անձամբ նոր թղթադրամները նվիրել է իր համաքաղաքացիներին, դրանց ներդրումն անվանել է դարաշրջանի ավարտ, որի համար ոչ ոք չի զղջա։
«Անվանական արժեքը բնավ չի նշանակում, որ երկրի տնտեսական վիճակը բարելավվում է, չնայած որ առանց ավելորդ զրոների թղթադրամները, տեսականորեն, պետք է հեշտացնեն ամենօրյա վճարումները»,- ասել է Ահմեդ ալ-Շարաան։
