Գերմանիայի կանցլերը հայտարարել Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ԵՄ-ի և Կանադայի ներկայացուցիչների միջև «Բեռլինի ձևաչափի» շրջանակում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկանում ենք Գերմանիայի կանցլերի սոցցանցային X հարթակում արված գրառումից։

«Այսօր «Բեռլինի ձևաչափի» շրջանակում տեղի կունենա համաձայնությունների ևս մեկ փուլ եվրոպացի և կանադացի գործընկերների հետ», – գրել է Մերցը։

Նրա խոսքով՝ ձևաչափի մասնակիցները խթանում են խաղաղության գործընթացը։

«Այժմ բոլորից, այդ թվում՝ Ռուսաստանից, անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն», – հավելել է Գերմանիայի կանցլերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031