25 միլիոն 653.000 դրամ՝ «FOODEX JAPAN»-ին մասնակցելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օրերս գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով, որն իրականում գնում է ենթադրում, 25 միլիոն 653.000 դրամ՝ 67.273 դոլար է հատկացրել Ճապոնիայում կայանալիք ավանդական «FOODEX JAPAN» սննդի և խմիչքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի կառուցապատման համար։

Էլեկտրոնային գնումների հարթակում հանրայնացված պայմանագրից տեղեկանում ենք՝ մատակարար կողմը ճապոնական Shoei Bijutsu Co., Ltd ընկերությունն է։

Միջոցառումը կկայանա մարտի 10-13-ը՝ Տոկիոյում։

Կարդացեք նաև

FoodEx Japan-ը Ասիայի խոշորագույն միջազգային սննդի և ըմպելիքների ցուցահանդեսն է, որն անցկացվում է 1976 թվականից՝ տարեկան մեկ անգամ Տոկիոյում: Այն հյուրընկալում է շուրջ 3,500 մասնակից ընկերությունների մոտ 90 երկրից և հանդիսանում է հարթակ արտադրողների, մատակարարների և գնորդների համար՝ նոր ապրանքներ ներկայացնելու և գործարար կապեր հաստատելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031