Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը ստորագրել են 2026թ. ռազմական ծրագիր՝ ուղղված Թուրքիայի դեմ

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Հունաստանի և Կիպրոսի հետ եռակողմ ռազմական համագործակցության ծրագրի ստորագրման մասին: Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ այս համաձայնագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականը, նպատակ ունի զսպել թուրքական ազդեցությունն Արևելյան Միջերկրական ծովում, հաղորդել է IRNA-ն:

Ծրագիրը նախատեսում է կանոնավոր համատեղ զորավարժություններ, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների վարժեցում և խորհրդակցություններ բարձրագույն ռազմական հրամանատարության մակարդակով։

Այս համագործակցության հիմնական նպատակը ընդհանուր պաշտպանական կարողությունների ամրապնդումն է և երեք կողմերի գործողությունների սերտ համակարգումը Միջերկրական ծովում։

Իսրայելական լրատվամիջոցներն ընդգծում են, որ այս դաշինքը Թուրքիայի տարածաշրջանում ակտիվության ուղղակի պատասխան է և ուղղված է մասնակից երկրների էներգետիկ և տարածքային շահերի պաշտպանությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031