Հայաստանը շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում․ ԱԳՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել «Երևանի ուրարտական ժառանգություն» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հուշարձանները. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը։ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031