Երևանում առատ ձյուն կտեղա ողջ գիշեր. Գագիկ Սուրենյան
Երևանում առատ ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում ձյունը կտեղա ողջ գիշեր։ Միայն վաղը կեսօրին մոտ տեղումները կդադարեն. Ֆեյսբուքյան տեսանյութով տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից հայտնում են, որ համայնքային հիմնարկի աղցանիչ ձնամաքրող 49 մեքենաներն այս պահին մեկնարկել են իրենց աշխատանքները մայրաքաղաքի ողջ տարածքով՝ հավելել է նա:
