Իրանի ՌՕՈւ հրամանատարը հանդիպել է հայ պատգամավորի հետ. ինչի՞ մասին են խոսել

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Բահման Բեհմարդը հանդիպել է հայ պատգամավոր, Մեջլիսում Թեհրանի և Հյուսիսային Իրանի հայերի ներկայացուցիչ Արա Շահվերդյանի և քրիստոնյա զինծառայողների հետ: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։

Գեներալը շնորհավորել է նրանց Սուրբ ծննդի կապակցությամբ և խոսել Իրանում բնակվող ժողովուրդների միասնության մասին։

Բարձրաստիճան զինվորականը կոչ է արել միասնաբար դիմակայել արտաքին սպառնալիքներին՝ անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից։ Նրա խոսքով՝ բոլոր իրանցիները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների և թշնամական ագրեսիայի դեմ և թույլ չտան ագրեսորին ներխուժել երկիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031