Գեղարքունիքի մարզում ուսուցչուհին պարբերաբար հոգեբանական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի  դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել աշակերտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բնակավայրի դպրոցներից մեկում  ուսուցչուհին, պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով նշված դպրոցի դասասենյակում ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031