Ամեն բան նոր է սկսվում. Սպերցյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին

«Ինձ համար չափազանց մեծ պատիվ է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելւ»,-գրել է Հայաստանի հավաքականի, «Կրասնոդար» ՖԱ ավագ Էդուարդ Սպերցյանը Թելեգրամի իր ալիքում։Նա շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին, իրեն աջակցածներին ու հավատացողներին։

«Այս տարին լի էր մարտահրավերներով, բայց հենց այսպիսի պահերն են, որ ձևավորում են մեզ։ Առանձնահատուկ շնորհակալություն Հայաստանի հավաքականին՝ թիմակիցներին, մարզչական շտաբին ու բոլորին, որոնք յուրաքանչյուր խաղում պայքարում են երկրի համար։ Հպարտ եմ, որ ինձ վստահված է ներկայացնել Հայաստանը միջազգային արենայում։

Եվ իհարկե, շնորհակալություն երկրպագուներին։ Ձեր աջակցությունը զգացվում է նույնիսկ մարզադաշտից դուրս։ Շարունակում ենք աշխատել։ Ամեն բան նոր է սկսվում»,-գրել է սիրված ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։

17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031