Զգուշացե՛ք համացանցում անհայտ աղբյուրից գովազդվող աշխատանքի առաջարկներից. Կիբեռոստիկանություն

Զգուշացե՛ք համացանցում անհայտ աղբյուրից գովազդվող աշխատանքի առաջարկներից։ Այս մասին հորդորում ու զգուշացնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը և մանրամասնում. «Եթե դուք ցանկություն եք հայտնել առցանց աշխատելու և արդյունքում Ձեզ հետ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) կապ են հաստատել իբր նոր «աշխատավայրից»՝ խնդրելով Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ իբր տեխնիկական կամ աշխատանքային գործընթացն իրականացնելու նպատակով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ:

Նման գործողության արդյունքում հանցագործները հեռահար արգելափակում են Ձեր բջջային հեռախոսը, ապա պահանջում գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց։

Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝

▫️Երբեք մի մուտք գործեք ուրիշի iCloud հաշվով Ձեր բջջային հեռախոսում
▫️Երբեք մի ընդունեք «աշխատանքի առաջարկներ», որոնց շրջանակում պահանջվում է կատարել տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով
▫️Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ նույնսիկ Ձեր Apple ID-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ արդեն Ձեզ պատկանող Apple ID-ին և Icloud-ին

Եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ խաբկանքի զոհ՝
Տեղեկացրեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին
Պահպանեք խարդախների հետ ունեցած նամակագրությունը՝ իրավապահ մարմիններին ներկայացնելու համար

Թվային միջավայրում Ձեր անվտանգության երաշխիքը Ձեր զգոնությունն ու մտածված գործողություններն են»,-նշում են ոստիկանությունից»։

Տեսանյութեր

Լրահոս