Շիրակի մարզում կրակել են Գյումրիում հայտնի դաջվածքներ անող տղամարդու աչքին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։

Shamshyan.com կայքը հայտնում է, որ տեղում են քրեական ոստիկանները՝ քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, մեկնում են ենթադրյալ դեպքի վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Պարզվում է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց ասել է, որ չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

«Նախաքննության շահերից ելնելով այս պահին նրա ինքնությունը չենք հայտնում, իսկ ոստիկանները ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կրակոց արձակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է»,-գրում է աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս