Խոշոր ավտովթարի ժամանակ «Shacman» բեռնատարը բախվել է ժայռին. կա վիրավոր

Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ17 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով, արգելակելու ժամանակ, ճանապարհածածկի սառած լինելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ժայռին։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդ Կարեն Մ․-ն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում, որպես վարորդ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031