Ճապոնիան դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը անդամակցելու հնարավորությունը

Լուրեր են շրջանառվում, որ Ճապոնիան դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը անդամակցելու հնարավորությունը. գրում է «Թուրքիան այսօր» թելեգրամի ալիքը: Ալիքը նաև մեջբերում է Ճապոնիայի ծագումով ույղուր փոխարտգործնախարար Արֆիյա Էրի խոսքերը. «Ճապոնիան կարծում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությանը տարբեր կարգավիճակներով մասնակցելը հնարավոր է։ Ճապոնիան խորը մշակութային կապեր ունի թյուրքական աշխարհի հետ։

Մասնավորապես, ես էթնիկ առումով ներկայացնում եմ ույղուր թյուրքերին. մենք նույնպես թյուրքական աշխարհի մաս ենք կազմում։ Այս համատեքստում Կենտրոնական Ասիայի երկրների հետ հաստատված նոր ձևաչափը պատմական քայլ է։ Մենք օգտակար ենք համարում ապագայում ավելի համապարփակ հարաբերություններ հաստատել այլ թյուրքական պետությունների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031