Դատախազությունն ուսումնասիրում է Վիկտոր Սողոմոնյանի հոր գույքի օրինականությունը. Ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի գույքի օրինականությունը։ Նշենք, որ նա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրն է։ Վարույթի շրջանակներում նա, Վիկտոր Սողոմոնյանն ու ընտանիքի եւս 4 անդամ հրավիրվել են դատախազություն:

«Ազդարար» կայքում հրապարակված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ» ծանուցման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Էռնեստ Միխայելի Սողոմոնյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-15-23 ուսումնասիրությունը. «Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031