Իրանը կրկին իր ջրային տարածքներում մաքսանենգության կասկածանքով կալանավորել է օտարերկրյա լցանավ

Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կալանել են ևս մեկ օտարերկրյա նավթատար լցանավ՝ վառելիքի մաքսանենգության կասկածանքով. այդ մասին տեղեկացնում է  Euronews-ը։ Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մոջթաբա Ղահրամանիի խոսքով՝ նավը տեղափոխում էր մոտ 4 միլիոն լիտր վառելիք։ Նավի անձնակազմի տասնվեց անդամները ձերբակալվել են։ Նրանց քաղաքացիության կամ լցանավի պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։

«Գործն ուղարկվել է դատարան՝ հնարավոր հանցավոր մաքսանենգ կազմակերպությունը բացահայտելու նպատակով, որին պատկանում է լցանավը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031