Բաժիններ՝

Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-ի. Արփինե Սարգսյան

«Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-ի»,-նման հայտարարություն է արել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Հարցնում է քաղաքացին» հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով Երևանի խցանումներին։

Նախարարը հիշեցրել է, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, բայց հավելեց, որ քաղաքային իշխանությունների հետ մշտապես գործակցում են։

«Այս տարի հասցրել ենք 31 փոփոխություն իրականացնել հենց նախարարության առաջարկով, ինչը թույլ է տվել բարձրացնել խաչմերուկների թողունակությունը։ Չեն բացառվում նոր փոփոխությունները»։

Մեր կողմից հավելենք, որ այդ փոփոխություններից մեկով, երբ Սարյան փողոցի երթևեկությունը դարձվեց միակողմանի, Երևանի մայր՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան ողջ երկայնքով՝ Օպերայից մինչև Ծածկած շուկա օրավ 70%-ը խցանված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031