Բաժիններ՝

Վահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գուրգեն ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ԲԴԽ-84-Ո-151 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գուրգեն ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի ԲԴԽ-89-Ո-164 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս