Ռուսաստանն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Գերմանիա մեկնելուց

Ռուսաստանի ԱԳՆ-ն ՌԴ քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Գերմանիա ուղևորությունից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա. ըստ «Интерфакс»-ի՝ հայտարարել է արտգործնախարարության մամուլի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մեր քաղաքացիներին թախանձագին հորդորում ենք ձեռնպահ մնալ Գերմանիա ուղևորությունից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։ Համապատասխան հանձնարարականները հրապարակվել են նախարարության և նրա արտասահմանյան առաքելությունների պաշտոնական կայքերում»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է. «Դա կարող է օգտակար լինել նաև Գերմանիա գործուղված լրագրողների համար, քանի որ խնդիրներ կան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031