Բաժիններ՝

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Opel»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Սարուխան բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռազմիկ Ղարիբյանին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031