Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերել. Ալիևը հաստատել է հուշագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը հաստատելու մասին» օրենքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ համաձայնագրի՝ ստորագրող կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել իրենցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական ​​և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար։

«Կողմերը միմյանց ռազմական օգնություն են ցուցաբերում իրենցից մեկի խնդրանքով և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Խաղաղ ժամանակ կողմերը, ինչպես նշվեց վերևում, պարբերաբար համատեղ զորավարժություններ և զորաշարժեր են անցկացնում», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031