Սթարմերը Սուրբ Ծննդյան տոնից առաջ դիմել է բրիտանացիներին

Սուրբ Ծննդյան նախօրեին ազգին ուղղված իր ուղերձում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիյր Սթարմերը նշել է, որ շատ բրիտանացիներ բախվում են կենսապահովման ծախսերի աճի հետ։ Վարչապետի ուղերձը հեռարձակվել է բրիտանական հեռուստատեսությամբ, հաղորդում է РИА Новости-ն։

Սթարմերն ասել է, որ իր հիմնական նպատակն է լուծել կենսապահովման ծախսերի աճի խնդիրը։

«Այնպես որ, զանգահարեք ձեր հարևաններին, այցելեք ձեր ընկերներին կամ հարազատներին, որոնց վաղուց չեք տեսել, կապվեք նրանց հետ՝ դա շատ կարևոր է: Ահա թե ինչ է նշանակում Սուրբ Ծնունդը: <…> Շատ կամավորներ սնունդ կբաժանեն՝ օգնության ձեռք մեկնելով միայնակ մարդկանց կամ կարիքավորներին: Այսպիսով, ամբողջ երկրի անունից ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել: Որպես ազգ, մենք պետք է բաժակ բարձրացնենք ձեզ համար Սուրբ Ծննդյանը տոներին»,- նշել է վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս