Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ ա՛յս նախանձախնդիր և հոգատար վերաբերմունքը պետք է օրինակելի լինի ամենքի համար. Ասողիկ աբեղա Կարապետյան

Ասողիկ աբեղա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀԱԿ-ի  դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում Պատարագին մասնակցելու կոչին՝ նշելով. «Երախտագիտություն, գնահատանք եւ օրհնություն Հայ Ազգային Կոնգրեսին՝ իր պետականամետ եւ ազգակերտ, շիտակ եւ որոշ դիրքորոշման եւ կեցվածքի համար:

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի միակ Ազգային Եկեղեցու եւ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ ա՛յս նախանձախնդիր եւ հոգատար վերաբերմունքը պետք է օրինակելի լինի ամենքի համար:

Կսիրեմ հուսալ, որ մեր Հայրենի երկրի թե՛ պետական, թե՛ հասարակական ու քաղաքական, թե՛ մնացյալ բոլոր բնագավառների այրերը, գործիչներն ու ներկայացուցիչներն ամեն ինչից վեր կդասեն ազգային, եկեղեցական ու պետական գերագույն շահերը եւ երբեք թույլ չեն տա, որ աստվածակառույց Սուրբ Էջմիածնի աղոթական, խաղաղարար ու սիրազեղ մթնոլորտը խաթարվի:

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք, սիրելիներ, դարերի հոլովույթում մեզ ուղեկցած եւ փրկած ու ապրեցրած նշանաբանով՝ «ՄԻՈՒԹԻՒՆ Ի ԿԱՐԵՒՈՐՍ ԵՒ ՍԷՐ՝ ՅԱՄԵՆԱՅՆԻ»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031