Ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի վերաբերյալ «Սթրայքբոլ»-ի տարօրինակ գործով քննիչը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Հայաստանի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի վերաբերյալ «Սթրայքբոլ»-ի տարօրինակ գործով քննիչը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. դատախազը գործը տանում է դատարան։

Դե ինչ, մեզ սպասում են հետաքրքիր դատական նիստեր։ Առաջին նիստը՝ հավանաբար հունվարի 7-ին կամ 8-ին։

Հիշեցնեմ, որ Անդրանիկն անազատության մեջ է շուրջ 5 ու կես ամիս. սկզբից 2 ամիս բանտում էր, հիմա՝ տնային կալանքի տակ։

Ի դեպ, երեկ Անդրանիկի ծննդյան օրն էր. դարձավ 19 տարեկան։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031