Դանիայի և Գրենլանդիայի առաջնորդները հայտարարել են, որ Թրամփը չի կարող անեքսիայի ենթարկել այլ երկրներ

Դանիայի և Գրենլանդիայի առաջնորդները հայտարարել են, որ Թրամփը չի կարող անեքսիայի ենթարկել այլ երկրներ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են հարգել իրենց սահմանները. գրում է The Guardian-ը։

Պաշտոնյաների հայտարարությունն արվել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումից հետո։

Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ինքնավար տարածքը պետք է լինի ԱՄՆ վերահսկողության տակ։

«Մենք դա շատ հստակ ասել ենք նախկինում։ Հիմա մենք դա կրկին ասում ենք․ ազգային սահմանները և պետությունների ինքնիշխանությունը հիմնված են միջազգային իրավունքի վրա… Դուք չեք կարող անեքսիայի ենթարկել այլ երկրներ», – հայտարարել են Ֆրեդերիկսենն ու Նիլսենը՝ հավելելով, որ «Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին», և ԱՄՆ-ն չպետք է զավթի այն։

Տեսանյութեր

Լրահոս