Բաժիններ՝

Իրական սեր. Ջենֆեր Էնիսթոնը պատմել է, թե ինչպես է անցկացնելու Սուրբ Ծնունդը սիրելիի հետ

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը անհամբեր սպասում է ամանորյա տոներին՝ պլանավորելով դրանք անցկացնել իր ընկերոջ՝ Ջիմ Քուրթիսի հետ։ Դերասանուհին և նրա նոր ընկերը պատրաստվում են տոնական ճամփորդության, հաղորդել է People ամսագիրը:

«Ջենը սիրում է տարվա այս եղանակը։ Ամեն տարի նա տանըզարդարում է բնական եղևնի, երբեք՝ արհեստական։ Նա սիրում է զարդարել իր տունը՝ այն տաք և տոնական դարձնելու համար»,- հաղորդել է աղբյուրը։

Թեև Էնիսթոնը «սիրում է հյուրընկալել և սովորաբար հրավիրում է ընկերներին ամբողջ դեկտեմբերի ընթացքում», կազմակերպելով «լավագույն տոնական երեկույթները», «Ընկերներ» սերիալի աստղն այս տարի Սուրբ Ծննդյան համար այլ ծրագիր ունի։

«Տոները նրա համար ժամանակ են՝ դանդաղելու, իսկապես վայելելու իր տունը և ժամանակ անցկացնելու սիրելիների հետ։ Նա ուրախ է, որ այս տարի տոնական հանգստյան օրերն անցկացնելու է Ջիմի հետ։ Նրանք պլանավորել են ուղևորություն դեպի ձյունածածկ շրջաններ և ուղևորություն դեպի արևոտ երկիր՝ Նոր տարվա համար»,- հավելել է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս