Բաքվի դատարանում եզրափակիչ խոսք են ասել Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը
Բաքվի դատարանում այսօր` դեկտեմբերի 22-ին, եզրափակիչ խոսք են ասել Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ ազատազրկում։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները ներկայացրել են հակափաստարկներ։
Նշենք, որ օրերս դատարանում եզրափակիչ խոսք էին ասել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
Դատական շինծու գործընթացը, ըստ էության, մոտենում է ավարտին։
