Բախումներ են. Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել մնալ իրենց տներում

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել քաղաքում Սիրիայի ժամանակավոր իշխանությունների ուժերի և քրդերի միջև բախումների սկսվելուց հետո մնալ իրենց տներում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է տեղի Գանձասար պարբերականը։

Ավելի վաղ Syrian Observatory For Human Rights մոնիթորինգային կենտրոնը հայտնել էր, որ Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե շրջաններում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարության հետ կապված ուժերի և քրդական Ասաիշ ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի հետևանքով վիրավորների թիվը հասել է 16-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031