Պահանջո՛ւմ ենք ազատել փոխտնօրենի պաշտոնից. Մարիամ Կանայան
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Մարիամ Կանայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Կարող ե՞ք պատկերացնել, որ օրինակ՝ Լա Սկալայի, կամ Գրանդ օպերայի տնօրինության կազմում գտնվողներից մեկը Հռոմի Պապի հրաժարականը պահանջեր, կատաղած/ կատաղեցրած ամբոխի հետ գնար Վատիկան ու հարձակվեր Սուրբ Պետրոսի տաճարի վրա, ոնց հարձակվեց Մայր տաճարի վրա։ Պատկերացնել չի լինում չէ՞․․․ Ցավոք նույնը չես ասի Հայկական իրականության մասին։

Նիկոլի հրահանգով, կամ Նիկոլից ակնկալիքներ ունենալով, է՜լ քաղաքապետ, է՜լ Օպերայի փոխտնոօրեն կարող են բարոյական ու իրավական բոլոր նորմերը կորցրած հարձակվել Տաճարի վրա ․․․․Սա չի կարելի նորմա համարել, չի կարելի հանդուրժել, չի կարելի համակերպվել․․․
Էս ամենին մասին լռելը նշանակում է համաձայնվել, որ նույն անբարոյականությունն ու անօրինկությունը մեզնից ցանկացածի հետ կարող են անել, երբ ու ոնց կամենան։
Հ․Գ․
Պահանջո՛ւմ ենք ազատել փոխտնօրենի պաշտոնից:
Ի դեպ, որքան տեղյակ եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացվել է։
Հ․Գ.
Շատ ուժեղ կադր է։ Պետրոս Առաքյալի որմնանկարն է (դրախտի բանալիները ձեռքին), Տեր Վրթանեսը, որ կարգի է ուզում հրավիրի Տաճարի վրա հարձակվելու կոչ անող մոլեգնած ու Ալեքսանդր Ա Ջուղայեցու շիրիմը տրորող փոխտնօրենին»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Ալեքսանդր Պատրինի
