Մահացել է աշխարհահռչակ երգիչ-երգահան Քրիս Ռին

Մահացել է բրիտանացի երգիչ, երգահան և կիթառահար Քրիս Ռին, ով առավել հայտնի է 1980-ականների «Driving Home for Christmas» հիթով։ Ընտանիքի տարածած հայտարարության համաձայն՝ նա մահկանացուն կնքել է այսօր հիվանդանոցում, կարճատև հիվանդությունից հետո։

Երգիչը 74 տարեկան էր։ Իր ողջ կյանքի ընթացքում Ռին ստիպված էր մի քանի անգամ պայքարել լուրջ հիվանդությունների դեմ. 1990-ականներին՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ապա կաթվածի, հետո էլ նրա մոտ ախտորոշվել էր 1-ին կարգի շաքարախտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031