ՀՀ կառավարության աննախադեպ առաջարկը. Դավիթ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը իր Թելեգրամի ալիքում գրում է. «Կառավարությունը և որոշ գործարարներ առաջարկում են գնել ադրբեջաբական բենզին և
1․ Ձեր փոքրիկ ներդրումը ունենալ Ադրբեջանի մեծածավալ զենքի գնումներին։
2․ Աջակցել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի շարունակվող օկուպացիային ու ամրաշինական աշխատանքներին՝ Ջերմուկի, Ներքին Հանդի, Վարդենիսի, Սև լճի, Ծիծեռնաքարի, Կախակնի, Ծղուկի հատվածում։
3․ Այդ կերպ «հարգել» այդ տարածքների և ձեր պաշտպանության համար զովհած ՀՀ ԶՈւ զինվորներին (այդ թվում՝ գնդակահարված գերիներին, խոշտանգված կին զինծառայողներին):
4․ Աջակցել Ադրբեջանի իշխանությունների պահանջներին՝ «միջանցքի», ադրբեջանցիների «հայրենիք վերադարձի», ՀՀ Սահմանադրության փոփոխության․․․
․․․
N.B. Ֆեյք-խաղաղասերները, «ինքնիշխանության» ապոլոգետները, «հարաբերություն կարգավորողները» և իշխանական ֆան-կլուբը կարող են սկսել Իշխանասարից։
P.S. Էսօր ադրբեջանական զենք տեղափոխող Silk Way-ի հերթական թռիչքն իրականացրեց դեպի Իսրայել։
Տասնյակ այլ թռիչքներ էս տարի եղել են դեպի Սերբիա, Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա, Պակիստան, Չինաստան, Թուրքիա․․․»:
