«Սա մի տեսակ թեստ է յուրաքանչյուր հայի համար՝ նա մա՞րդ է, թե՞ զուրկ պատվից, խղճից, հիշողությունից…». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Երևան է ժամանել ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը։ Մինչ այդ էլ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ներմուծվել հացահատիկ։

Դուք հասկանո՞ւմ եք, որ սա խաղաղություն չէ․ սա ընդամենը ներկայիս հայկական իշխանությունների և նրանց թուրք-ադրբեջանական «եղբայրների» համատեղ PR-ակցիան է։

Սակայն զգացմունքները մի կողմ դնելով՝ պարզապես արձանագրենք հետևյալը․ սա մի տեսակ թեստ է յուրաքանչյուր հայի համար՝ նա մա՞րդ է, թե՞ զուրկ պատվից, խղճից, հիշողությունից ու բանականությունից անասուն։

Եվ այո՛, նայեք այս լուսանկարին․ այս պահին մենք հենց այդպես էլ երևում ենք»։

Տեսանյութեր

Լրահոս