Արտակ Դաշյանը հեռացավ «Նոայից»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացավ Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայից», հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Երկկողմանի համաձայնությամբ Արտակ Դաշյանն այլեւս չի խաղա «Նոայի» կազմում:
Արտակը մեր թիմին էր միացել 2024 թ. ամռանը «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաեւ երկու անգամ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ուղեգիր:
Լավագույնն ենք մաղթում Արտակ Դաշյանին հետագա կարիերայում»,- նշվում է «Նոայի» հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 10-ին էր «Նոան» երկարաձգել համագործակցությունը Դաշյանի հետ:
