Բաժիններ՝

Ծառուկյանն ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, բայց հրաժարվեց մենամարտել. Տոպուրիա

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան անդրադարձել է հայ մարտիկ Արման Ծառուկյանին։ Այս տարվա հունվարին UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Ծառուկյանը հրաժարվել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ չեմպիոնական մենամարտից՝ պատճառաբանելով մեջքի վնասվածքը։

«Բոլոր մարտիկներն էլ առնչվել ենք մեջքի ցավերի հետ, բայց չեն հրաժարվել մենամարտից։ Նա ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, սակայն հրաժարվեց մենամարտել։ Նա գիտի, թե ինչի մասին էինք խոսում այն ժամանակ։ Այդ որոշումից հետո նա, հավանաբար, ստիպված էր փոխել անդրավարտիքը։

Ծառուկյանը չի հասկանում, որ մարդիկ գումար են ներդրել իր առաջխաղացման համար։ Այդքանից հետո պետք է շարունակե՞լ աջակցել նրան։ UFC-ում հենց այդպես են մտածում»,- ասել է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը ACD MMA-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 324 մրցաշարում UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտելու են ամերիկացի Ջասթին Գեյջին ու բրիտանացի Փեդի Փիմբլեթը։ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031