«Զանգեզուրի միջանցքի շինարարությունն արագացված տեմպերով ընթանում է». Ասադով

«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը ընթանում է արագացված տեմպերով»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։

«Ողջունելի է, որ օգոստոսին մեկնարկեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որը Զանգեզուրի միջանցքի մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին», – ասել է նա։

Թուրքական պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են իրենց դերը՝ որպես հուսալի կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։

Այսօր, ժամանելով Բաքու, Թուրքիայի փոխնախագահը նախ այցելել է 44-օրյա պատերազմից հետո բացված «Հաղթանակի հուշահամալիր»՝ հայտարարելով, թե՝ «Ղարաբաղի ազատագրումը պատմական հաղթանակ էր նաև Թուրքիայի համար»:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկիզբ Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմիննն անընդունելի է։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ TRIPP-ը շատ օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև բիզնեսներին, տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031