«Սամվել Կարապետյանը կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից». Նարեկ Կարապետյան
Վրաստանում 🇬🇪 աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով։ Հայաստանում 🇦🇲 Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեր ձևով» շարժման նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Կարապետյանը:
«Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ, ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է։
Բոլորը կարող են զգալ խանութներում և ամենուրեք՝ թանկացող ապրանքների գների միջոցով։
Ուժեղ ղեկավարը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում՝ Սամվել Կարապետյանը, կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից»,- գրում է Նարեկ Կարապետյանը:
