«Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են։

Հայատյաց կոչերով հայտնի ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան երկու օր առաջ իր տված հարցազրույցում ասել է․

«Յուրաքանչյուրը պետք է իր ոլորտում համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի մենք՝ որպես հաղթող պետություն, կարողանանք հաղթանակի արդյունքները հասցնել վերջնական մակարդակի։ Մենք պետք է լուծենք մեզնից կախված խնդիրները և այժմ նաև պետք է հայկական հասարակությանը վարժեցնենք այս իրողությանը։ Սա 200 տարի շարունակ սխալ տեղեկատվությամբ ձևավորված հիվանդ հասարակություն է։ Այժմ մենք դա պետք է փոխենք քայլ առ քայլ․․․»։

Հենց երեկ հաղորդման շրջանակներում ես բացատրում էի, որ մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031