Թուրքիան ռազմական ծախսերով աշխարհում 19-րդն է

Հրապարակվել են ռազմական ծախսերի վերաբերյալ վերջին համաշխարհային տվյալները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն 986.4 մլրդ դոլարով 1-ին տեղում է: Հաջորդում է Չինաստանը՝ 317.6 մլրդ, ապա Ռուսաստանը՝ 150.5 մլրդ դոլարով։ Ռազմական ծախսերի մեծությամբ աչքի է ընկնում նաև Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չնայած նրան, որ Թուրքիան համարվում է աշխարհի ուժեղագույն բանակներից մեկն ունեցող երկիրը, իսկ ՆԱՏՕ-ում՝ 2-րդը, ռազմական ծախսերի տեսանկյունից աշխարհի պետությունների մեջ զբաղեցնում է 19-րդ տեղը՝ իր 21.9 մլրդ դոլար բյուջեով։

Եվրոպայի և Ասիայի երկրների առաջին տասնյակում էլ Հնդկաստանն է (83.6 մլրդ դոլար), Գերմանիան (86.3 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (79 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (77.4 մլրդ դոլար), Ուկրաինան (66.8 մլրդ դոլար), Ֆրանսիան (63.1 մլրդ դոլար) և Ճապոնիան (58.4 մլրդ դոլար)։

Տեսանյութեր

Լրահոս