Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ երկխոսության. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ. РИА Новости լրատվական գործակալությանը ասել է Կրեմլի խոսնակը:

«Նա  ասել է Պուտինի հետ զրուցելու պատրաստակամության մասին: Այստեղ շատ կարևոր է, հավանաբար, հիշել, թե ինչ ասաց նախագահը ուղիղ գծում: Նա նույնպես պատրաստակամություն հայտնեց երկխոսություն վարել Մակրոնի հետ: Այդ իսկ պատճառով, եթե փոխադարձաբար կա քաղաքական կամք, դա կարելի է միայն դրական գնահատել», – հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Պուտինի խոսնակը հավելել է, թե երկու պետությունների ղեկավարների հնարավոր շփումները պետք է լինեն միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031