Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները զրկվեն պանակե կրելու իրավունքից, որին այլևս արժանի չեն. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եպիսկոպոսական իշխանության կարևոր ատրիբուտնից մեկը «պանակե»-ն է՝ կրծքի շղթայակապ զարդը՝ սրբապատկերով ու թագով։ Այն շնորհվում է Վեհափառ Հայրապետի կողմից՝ օծման խորհրդակարգի ընթացքում։

«Պանակե» բառը ծագել է հունարեն «Ամենասուրբ» բառից, որ եղել է Տիրամոր բնորոշիչներից մեկը։ Ուստի այն սովորաբար պատկերում է հենց Աստվածածնին, երբեմն՝ Փրկչին, ավելի հազվադեպ՝ այլ սրբապատկերներ։

 

Ցավոք, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը բանտային պայմաններում առժամանակ չեն կարող կրել իրենց պանակեները։ Մինչդեռ Տասը տիրադավները, որոնցից վեցին պանակեները շնորհել է անձամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը, շարունակում են անամոթաբար կրել կարգավիճակի, հավատարմության և ուխտի այդ խորհրդանիշը։

Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները զրկվեն պանակե կրելու իրավունքից, որին այլևս արժանի չեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031