Բաժիններ՝

Շո՛ւտ ապաքինվիր և շարունակի՛ր քո հայրենանվեր գործը․ Տեր Վրթանեսի կինը գրառում է արել

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կինը՝ Լիանա Պարոնիկյանը, ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․ «Այսօր լրանում է մեր համատեղ կյանքի 22րդ տարին։ Քսաներկու  տարի՝  սիրո, համբերության, փորձությունների ու միասին հաղթահարած դժվարությունների ճանապարհ։


Շնորհակալ եմ քեզ Տեր Վրթանես Բաղալյան ջան,   սիրող ու հոգատար ամուսին լինելու, մեր ընտանիքի հենասյունը լինելու և մեր չորս երեխաների համար հոգատար ու արժանապատիվ հայր լինելու համար։ Շու’տ  ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը։  Հաստա’տ մնա կարգիդ  և ծառայությանդ մեջ։ Անսահման սիրում եմ քեզ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայր Աթոռում լարված իրավիճակից հետո սուր մկանային ինֆարկտով տեղափոխվել էր բժշկական կենտրոն և ստենդավորվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս