Փաշինյանը նիստի ընթացքում հրահանգեց խանութ փակել. «Փակվելո’ւ է այդ խանութը, առևտուր չպե’տք է լինի»

Եթե որոշել եք ծննդյան նվերը հոբելյարին ծրարով տալ՝ դադարեցրե՛ք. Նիկոլ Փաշինյանը հիմա էլ նոր միտք է առաջ քաշել. կոչ է արել այսուհետ փոխանցել քարտին, էլ ծրարով գումար նվեր չտալ։

Կառավարության այսօրվա նիստում նա հունից դուրս եկավ՝ ասելով, թե օրերս վարչապետի աշխատակազմից գնացել են ինչ-որ բան առնելու, խանութից ասել են. «Եթե կանխիկով եք տալիս՝ ուրիշ գին է, եթե քարտով՝ ուրիշ»։

Նա հայտարարեց՝ «մի հատ կարա՞ք բացատրեք՝ կանխիկ փողն ինչների՞ս է պետք»։

Նիկոլ Փաշինյանը հրամայեց՝ այդ խանութը պետք է փակվի։

«Ձևը գտեք, փակեք, ստուգելու եմ, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը, ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի՝ չբացե՛ք էդ խանութը, փակե՛ք, փակե՛ք»,- հունից դուրս եկած հրահանգում էր նա։

Տեսանյութեր

Լրահոս