Պադավատների և ոստիկանական մեքենաների շքերթ. Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը ՔՊ գրասենյակում էին

Այսօր ՔՊ գլխամասային գրասենյակի մոտ կայանված պադավատների, պաշտոնական կորտեժի ու ոստիկանական մեքենաների առատություն էր: Մինչև իշխանության գալը առավոտից երեկո պադավատապետությունից խոսող Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրվա ավարտից հետո ՔՊ գլխամասային գրասենյակում է եղել, նրա հետ՝ նաև Ալեն Սիմոնյանը, որոշ նախարարներ և այլք: Ավելին՝ նա րոպեներ առաջ է միայն հեռացել շենքից:

Գրասենյակ նրանց այցելությունների օրերին Չարենցի փողոցում այս նույն պարալիզացված իրավիճակն է` ոստիկաններ, մի քանի տասնյակ պադավատներ…

Տեղեկություններ չկան հանդիպման մանրամասների մասին, սակայն տեղի ունեցողը, հավանաբար, պետք է դիտարկել ՔՊ-ում մեկնարկած նախընտրական ցուցակի «քասթինգի» համատեքստում. որքան ընտրությունները մոտենում են, այնքան հանդիպումներն ու քննարկումները շատանալու են, Չարենցի փողոցը այս վիճակում է լինելու…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031