Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել

Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասում. ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «Syria TV»-ն։

Նշվում է, որ բնակավայրի ծայրամասը հրետակոծվել է իսրայելական ուժերի կողմից։

Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյթ Ջանն բնակավայրին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել է առնվազն 13 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, և վիրավորվել է 25-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031