Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել

«Bir bulut olsam» (Եթե ամպ դառնամ) և «Hayat Devam Ediyor» (Կյանքը շարունակվում է) սերիալներում գլխավոր դերերի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած թուրք դերասանուհի Մելթեմ Միրալօղլուն այժմ Թուրքիայում հայտնի է նաև մի շարք սկանդալներով: Միրալօղլուն ԱՄՆ-ում քրիստոնեական ծիսակարգով ամուսնացել է քահանա Թոմաս Վիկի հետ, ինչպես նաև մկրտվել և ընդունել քրիստոնեություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Միրալօղլուն մի քանի անգամ ամուսնացել էր. նախ 2016-ին՝ ռեժիսոր Թայֆուր Այդընի հետ, իսկ 2017-ին, Այդընից բաժանվելով, մեկնել ԱՄՆ և ամուսնացել իրենից 48 տարի մեծ Պատրիկ Գրեդի անունով ամերիկացու հետ:

Միրալօղլուն 2024-ին ևս հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում՝ այս անգամ սկանդալային հայտարարությամբ. դիմելով Թուրքիային՝ նա պդնել էր, որ իրեն ԱՄՆ-ում հարկադրաբար են պահում և տեղեկացրել, որ հասանելիություն չունի իր անձնագրին: Դերասանուհին Թուրքիայի ղեկավարությունից օգնություն էր խնդրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031