Ողբերգական ելքով վրաերթի զոհը ճանապարհը չթույլատրելի հատվածով էր փորձել անցել
Դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Նեվրիկ Մ․-ին։
«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում է shamshyan.com-ը։
