Հերթական մանիպուլյացիան. Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձևաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի՝ ՀՀ-ում ընտրությունների թեմայով. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քիչ առաջ «ՀՀ ԱԳՆ-ն» հաղորդագրություն տարածեց, ըստ որի «դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»։

Այցելելով Եվրոպական խորհրդի կայքը՝ տվյալ նիստի հետ կապված գտա հետեւալ հաղորդագրությունը ( նկար 1-ին ) ՝ «դեկտեմբերի 15-ի Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ ԵՄ ԱԳ նախարարները նախաճաշի ( !!!՝ ընդգծվում է իմ կողմից ) ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենան Արարատ Միրզոյանի հետ»։

Հերթական մանիպուլյացիան բացահայտվեց՝ Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի։

Թեմայի հետագա ուսումնատիրությունները բերեցին ինձ Լատվիայի ԱԳՆ կայք (նկար 2), որի շնորհիվ իմացանք, որ գալիք նախաճաշի շրջանակներում քննարվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները (!!!՝ ընդգծվում է իմ կողմից):

Այսինքն, բեկոնի, պանրի տեսականու, օմլեթի եւ տաք կրուասանների ակոմպանիմենտով դրսի ( կապ չունի թե որ ! ) շրջանակները քննարկելու են ՄԵՐ երկրի ընտրությունները։

Կրկնեմ՝ կապ չունի, թե որ մայրաքաղաքներում է Հայաստանը հայտնվում նախաճաշի՝ գեոպոլիտիկ եւ իրական, մենյույում՝ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն etc:

Ակնհայտ է, որ Հայաստանի «էլեկտորալ» հարցը իրականում վերածվում է իշխող ռեժիմի վերարտադրությանն ուղղված եւ երկրի ինքնիշխանության վրա տապանաքարը ցեմենտելու ծրագրի։

Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել»։

Տեսանյութեր

Լրահոս