Ապարանում քամին տապալել է գլխավոր տոնածառը, համայնքի ղեկավարը դիմել է բնակիչներին
Ուժեղ քամու հետևանքով Ապարան քաղաքում տեղադրված գլխավոր տոնածառը տապալվել է, իսկ ամանորյա ողջ զարդարանքը՝ վնասվել ու շպրտվել։

Ապարան համայնքի ղեկավարը դիմել է քաղաքացիներին:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, չի եղել խնդիր, որ միասին չենք լուծել,-ասել է Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ անդրադառնալով քամու ուժգնացմանը և հավելել,- Մեր քաղաքի Ամանորը, միևնույնն է, ամենալավն է լինելու։
Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են, ուժեղ ենք միասին»:
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
