Քոնոր ՄաքԳրեգորը ամուսնացել է
Խառը մարտարվեստի (MMA) իռլանդացի 37-ամյա մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորն ամուսնացել է իր 17 տարվա ընկերուհու՝ 38-ամյա Դի Դևլինի հետ։ Այս մասին հաղորդում է Super.ru-ն:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վատիկանի ամենահին եկեղեցիներից մեկում դեկտեմբերի 12-ին: Ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ:
Քոնորը և Դին ճանաչում են միմյանց 2008 թվականից. նրանց ճակատագրական հանդիպումը տեղի է ունեցել գիշերային ակումբում։ Նրանք մեծացնում են չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր։
