Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին դատարանն ազատ է արձակել. Նարեկ Մալյան

Հանրային, քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված անձինք հանրային վայրում հարձակվել էին հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխել բժշկական կենտրոն: Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ դատապարտել էին կատարվածը՝ այն համարելով Միհրան Հակոբյանի քաղաքական, հասարակական, հրապարակախոսական ելույթներին ուղղած քայլ:

Ավելի ուշ ՆԳՆ-ն և ՔԿ-ն այս գործով ձերբակալվածների մասին էին հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս