Ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա. Ռուբեն Մխիթարյան
«Մեր Ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հերի՛ք է երկիրը վերածեք փորձադաշտի։ Դպրոցը քար ու բետոն չէ։ Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։ Եվ ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա։ Եթե սա ձեզ նեղացնում է՝ խնդիրը մեր խոսքը չէ, խնդիրը ձեր արածն է։
Իսկ Հայաստանը քանդելու համար չէ, Հայաստանը կառուցելու համար է: Ու կառուցելու ենք Հայաստանը` ունենալով հզոր ու իսկական հայ առաջնորդ»:
